Դոնալդ Թրամփը Վարշավայում ներկա է գտնվելու երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին
ԱՄՆ-ի նախագահը սեպտեմբերի 1-ին խոսքով ելույթ է ունենալու Վարշավայում: Լրատվությունն այս մասին հաստատել են Լեհաստանի նախագահի աշխատակազմից:
Դոնալդ Թրամփը Լեհաստանի մայրաքաղաք է այցելելու երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, որի շրջանակներում ծրագրված է նրա ելույթը:
Բացի Թրամփից, Վարշավա են այցելելու Գերմանիայի և Ուկրաինայի նախագահները:
Բացի այդ, Լեհաստանի նախագահի աշխատակազմում ասում են, որ Լեհաստանի առաջնորդ, Անժեյ Դուդան Վարշավա է հրավիրել նաև՝ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Մոլդովայի ներկայացուցիչներին:
Հայտնի է նաև, որ Ռուսաստանի նախագահը չի հրավիրվել Լեհաստանում նախատեսված միջոցառմանը: