Չնայած վարակման դեպքերի աճին, մենք չենք սահմանում համակարգային սահմանափակումներ, շարունակում ենք հարմարվել վարակի հետ և կառավարել այն կետային սահմանափակումներով. Նաթիա Մեզվրիշվիլի
Չնայած վարակման դեպքերի աճին, մենք չենք սահմանում համակարգային սահմանափակումներ, շարունակում ենք հարմարվել վարակի հետ և կառավարել այն կետային սահմանափակումներով. Նաթիա Մեզվրիշվիլի

Կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ, ինչպես Վրաստանում, այնպես էլ աշխարհում աճում են կորոնավիրուսի դեպքերը: Ըստ նրա, Վրաստանում սպասվում է դեպքերի աճի միտումը, սակայն համակարգային սահմանափակումներ նախատեսված չեն և խոսքը գնում է կետային, տեղական սահմանափակումների մասին:

Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ, կարևոր է պահպանել տարրական կանոնները, ինչպիսիք են շնչադիմակի կրումը և սոցիալական հեռավարությունը:

«Ինչպես տեսնում եք, աշխարհում վարակակիրների թիվն աճում է, աճում է նաև Վրաստանում: Ակնկալվում է աճ, այսօր արձանագրվել է 1 872 նոր դեպք, չնայած դրան, մենք համակարգային սահմանափակումներ չենք հաստատում և շարունակում ենք ընթանալ ռազմավարության համաձայն: Մասնավորապես, շարունակում ենք հարմարվել վարակին և կառավարել այն կետային, տեղական սահմանափակումներով: Մենք փորձում ենք հնարավորինս պաշտպանել հավասարակշռությունը, մի կողմից ՝ պաշտպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, մյուս կողմից ՝ հնարավորինս քիչ վնաս հասցնել տնտեսությանը, որպեսզի հետճգնաժամային շրջանում պահպանենք արագ վերականգնման ռեսուրսը: Այս առումով մենք ունեցել ենք դրական միտումներ և փորձում ենք հնարավորինս պահպանել դա: Ինչպես գիտեք, անցյալ շաբաթ վարչապետը հանդիպումներ ունեցավ խոշոր գործատուների, միությունների հետ, որտեղ եղել են ինչպես փոքր, այնպես էլ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, և այս հանդիպումների ժամանակ միաձայն նշվեց, որ հավասարակշռության պահպանումը մեզ հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերը, ինչը շատ կարևոր է վարակի երկրորդ ալիքի դեմ պայքարում: Այս նպատակին կարելի է հասնել տարրական կանոններին հետևելով, շնչադիմակ կրելով և սոցիալական հեռավարություն պահպանելով»,- հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին: