Ցագերիի շրջանում մեկ անձի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Ցագերիի շրջանում մեկ անձի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Ցագերիի մունիցիպալիտետում հետազոտված 189 անձանցից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում հիվանդությունների վերահսկման շրջանային ծառայության ղեկավար Զուրաբ Նեմսիծվերիձեն:

Նեմսիծվերիձեի փոխանցմամբ, կորոնավիրուսի նոր դեպքը կապված է Քութաիսիի հարսանյաց հանդեսի կլաստերի հետ, կինը, ում մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, ինքնամեկուսացված էր: