Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք

Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 356 մարդ, որտեղից «կովիդ 19»-ը հաստատվել է 76 մարդու մոտ:

Գուդաութայի շրջանային հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 100 կովիդ վարակված պացիենտ, նրանցից 25-ի վիճակը ծանր է:

Ընդհանուր առմամբ, բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 4 581 դեպք, ապաքինվել է 2 490 պացիենտ, մահացել է 47 մարդ: