Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 109 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 109 նոր դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում բռնազավթված Աբխախզիայում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 485 մարդ, այստեղից կորոնավիրուս է հաստատվել 109-ի մոտ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, բռնազավթված Աբխազիայում գործող վեց կովիդ կլինիկաներում ընդհանուր առմամբ բուժվում է 251 պացիենտ, որից 28-ի վիճակը ծանր է:

Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ, 83 ամյա տղամարդ: Ընդհանուր առմամբ բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 108 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է վարակման 8 459 դեպք, ապաքինվել է 6 726 մարդ: