Բաթումիում, 7-րդ գծի վրա աշխատող ավտոբուսի վարորդի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Բաթումիում, 7-րդ գծի վրա աշխատող ավտոբուսի վարորդի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ, Թոռնիկե Ռիժվաձեի հայտարարությամբ, 7-րդ համարի դեղին ավտոբուսի գծի վրա հաստատվել է կորոնավիրուսի դեպք:

Այս մասին, Ռիժվաձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:

«Բաթումիում արձանագրվել է նոր դեպք, խոսքը վերաբերում է 7-րդ համարի ավտոբուսի գծին, որն իրականացնում է Խելվաչաուրի-Բաթումի ուղևորափոխադրումները: Ես ցանկանում եմ կոչ անել բոլորին, ով կապ է ունեցել այս երթուղու հետ, դիմել Բաթումիում գործող հատուկ կետերին»,- ասել է Թոռնիկե Ռիժվաձեն: