Բաթումիի լաբորատորիաներում հետազոտել են 623 մարդու կենսաբանական նմուշ, ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Անցած գիշեր Բաթումիի լաբորատորիաներում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 623 մարդ:

Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, լաբորատոր հետազոտությունների պատասխանները բացասական են:

Նրանցից ոչ մեկի մոտ «կովիդ 19» չի ախտորոշվել:

Բացի այդ, այսպես կոչված տենդի կենտրոններից ուղարկվել է ևս 42 մարդու կենսաբանական նմուշ, որի պատասխանները հայտնի կդառնան վաղը:

Ընդհանուր առմամբ, Աջարիայում կորոնավիրուսի վրա ստուգվել է 27 287 մարդ: Կարանտինում գտնվում է 2213 մարդ:

Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է 7 վարակակիր: