Բաթումի երկու կենտրոնում այսօր սպասում են կասկածելի ախտանիշ ունեցող 25 անձի անալիզի պատասխաններին
Բաթումի երկու կենտրոնում այսօր սպասում են կասկածելի ախտանիշ ունեցող 25 անձի անալիզի պատասխաններին:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, հետազոտությունների մասին հիմնականում տեղեկացրել են առցանց: Միևնույն ժամանակ, հայտնի կդարնա այսպես կոչված, Քոբուլեթի կլաստերի հետ կապված հինգ հոգու կրկնակի ուսումնասիրության արդյունքները:
Ինչ վերաբերում է կարանտինային գոտիներին, ապա Աջարիայի Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ տարածաշրջանում ավելի քան 2000 քաղաքացի լքել է 25 կարանտինային գոտի, բայց պարբերաբար ավելացումը հիմնականում կատարվում է Թուրքիայից վերադարձած Վրաստանի քաղաքացիների հաշվին: Ներկայումս 1800 մարդ մնում է կարանտինում: