«Ազատ համալսարանի» ուսանողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
«Ազատ համալսարանի» ուսանողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

«Ազատ համալսարանի» ուսանողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս,- այս մասին տեղեկությունը հաստատել է համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ, Բեքա Կոկաիան:

Նրա խոսքով, այս փուլում, համալսարանում ուսման գործընթացը շարունակվում է հեռակա կարգով: Բացի այդ, Կոկաիայի հայտարարությամբ, ուսանողի վարակման աղբյուրը հաստատվել է:

«ՈՒսումնական գործընթացը սկսել էինք մեկ շաբաթ շուտ: Քանի որ բավարարել ենք անվտանգության պահանջները, ստացել ենք թույլտվություն, ուսումնական տարին սկսելու կապակցությամբ: Բոլորը անցել են ջերմասքրինինգ և վարակված ուսանողի մոտ աշխտանշաններ չեն եղել: Նա վերջին անգամ համալսարանում էր հինգշաբթի օրը, իսկ ախտանշանները բացահայտվել են ուշ գիշերին, որից հետո զանգահարել է դեկանին և տեղեկացրել այդ մասին: Մենք հարցրել ենք նրան, թե որ ուսանողների հետ է շփվել և նրանց թիվը բավականին փոքր է, քանի որ համալսարանը ամբողջ ծանրաբեռնվածությամբ սկսելու է աշխատանքը սեպտեմբերի 15-ին և այս պահին համալսարան էր այցելում փոքր քանակությամբ ուսանողներ: Այդ տեղեկությունը ստանալուց հետո մենք զանգահարեցինք բոլոր այդ ուսանողներին և զգուշացրեցինք, որ պետք է անցնեին ինքնամեկուսացման մեջ: Նրանցից վերցրել են թեստերը, սակայն պատասխանները դեռ չկան: Դրանից հետո շենքը ախտահանվել է, իսկ ուսուցումը ամբողջությամբ իրականացվում է հեռավար ռեժիմում»,- ասել է Կոկաիան: