Այսօրվա տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի վրա կատարվել է 409 323 թեստ
Այսօրվա տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի վրա կատարվել է 409 323 թեստ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից հրապարակված վիճակագրության համաձայն, այս պահին Վրաստանում կորոնավիրուսի վրա կատարվել է ընդհանուր առմամբ 409 323 թեստ:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մեկ միլիոն բնակչի վրա «Փի Սի Ար» թեստավորման քանակը կազմում է 110 125:

Սեպտեմբերի 5-ի դրությամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1621 դեպք: Այստեղից ապաքինվել է 1302 հիվանդ, վարակից մահացել է 19 մարդ:

Այս պահին կարանտինում է գտնվում 6144 մարդ, 292 քաղաքացի գտնվում է ստացիոնար հսկողության տակ, իսկ Վրաստանի 41 քաղաքացի բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել արտերկրից: