Այսօրվա դրությամբ, կորոնավիրուսով վարակվածներից մոտ 80-ի վիճակը ծանր է, իսկ 16-ի վիճակը ծայրահեղ ծանր
Այսօրվա դրությամբ, կորոնավիրուսով վարակվածներից մոտ 80-ի վիճակը ծանր է, իսկ 16-ի վիճակը ծայրահեղ ծանր

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի տեղեկությամբ, այս պահին կովիդ կենտրոններում և հյուրանոցային համալիրներում բուժվում է 2133 պացիենտ:

Նրա խոսքով, կովիդ կենտրոններում գտնվող պացիենտներից 80-ի վիճակը ծանր է, իսկ 16-ի վիճակը ծայրահեղ ծանր:

«2133 պացիենտից մեծ մասը կովիդ կենտրոններում է: Այստեղից 16-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչ վերաբերում է ծանր վիճակում գտնվողներին, ապա նրանց քանակը հասնում է 80-ի: Մնացած պացիենտների վիճակը կայուն է»,-հայտարարել է Մարինա Էզուգբաիան:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալներին ապա կլինիկայում գտնվում է 34 հիվանդ, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը ծանր: