Այսօր ստացել ենք վերջնական հաստատում, որ երկիրը փետրվարի կեսերին կստանա «Փայզերի» պատվաստանյութի 29 250 չափաբաժին. Թամար Գաբունիա
Այսօր ստացել ենք վերջնական հաստատում, որ երկիրը փետրվարի կեսերին կստանա «Փայզերի» պատվաստանյութի 29 250 չափաբաժին. Թամար Գաբունիա

Այսօր ստացել ենք վերջնական հաստատում, որ երկիրը փետրվարի կեսերին կստանա «Փայզերի» պատվաստանյութի 29 250 չափաբաժին,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար, Թամար Գաբունիան:

Ինչպես նշել է Թամար Գաբունիան, կովիդի դեմ պատվաստանյութը ստանալու համար, Առողջապահության նախարարությունը «Կովաքս» հարթակին դիմել է հունվարի 18-ին, որ լիովին պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետում ստանալ «Փայզերի» պատվաստանյութը:

«Այսօր մենք վերջնական հաստատում ստացանք, որ փետրվարի կեսերին երկիրը կստանա «Փայզերի» պատվաստանյութի 29 250 չափաբաժին: Առաջին խումբը, որը ամենաբարձր ռիսկի խումբն է և ազգային ծրագրի համաձայն սահմանվում է որպես հիմնական, առաջին գերակայություն, դա առողջապահական ոլորտի աշխատողներն են, և այդպիսով առաջին դեղաչափերն ուղղվելու են նրանց: Ինչպես գիտեք, անհրաժեշտ է երկու չափաբաժին, այսինքն պատվաստվելու է բժշկական ոլորտի 15 000 ներկայացուցիչ: Այնուհետև կշարունակվեն պատվաստումները մյուս գերակա խմբերի համար: Դրանք երկարաժամկետ հաստատություններում բնակվող շահառուներն են, նրանց խնամողները: Դրան հաջորդում են առավել վտանգված տարիքային խմբերը, 75-ից բարձր բնակչությունը, 65-ից 75 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև ռազմավարական ծառայություններ մատուցող անձինք, ինչպիսիք են բանակը, ոստիկանությունը, մանկավարժական կազմը և այլն: Դրանից հետո պատվաստվելու է մնացած բնակչությունը և ինչպես գիտեք, մինչև 2021 թվականի ավարտը նախատեսվում է պատվաստել բնակչության 60 տոկոսին», – ասել է Թամար Գաբունիան:

Նրա խոսքով, 72 երկրների դիմումները քննարկվել է տարածաշրջանային հանձնաժողովի կողմից, որում ընդգրկվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության, պատվաստումների գլոբալ դաշինքի և մի շարք այլ կազմակերպությունների փորձագետներ:

«Պատվաստումների ծրագրի սպասվող արդյունքների հիման վրա ընտրվել են այն երկրները, որոնք այս փուլում կստանան պատվաստանյութերի առաջին չափաբաժինները: Նույն նամակում նշվում է նաև, որ Վրաստանի համար հատկացվելու է «Աստրազենեկայի» չափաբաժինները: Շուտով ստանալու ենք ավելի քան 300 հազար չափաբաժին, որպեսզի շարունակենք պատվաստել գերակա խմբերին: Ինչպես գիտեք Փայզերի համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ: «Փայզեր»-ին անհրաժեշտ է մինուս 90 աստիճան», – հայտարարել է Գաբունիան:

Թողնել մեկնաբանություն