Զեստափոնիի մունիցիպալիտետում ընթանում է պատվաստումների քարոզարշավ
Զեստափոնիի մունիցիպալիտետում ընթանում է պատվաստումների քարոզարշավ

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ Զեստափոնիի մունիցիպալիտետում ընթանում է պատվաստումների քարոզարշավ:

«Զեստափոնիի մունիցիպալիտետը միացել է «Covid-19»-ի դեմ պատվաստումների և դրա հետ կապված խրախուսման միջոցառումների համազգային արշավին։ Ծրագիրը, որը ենթադրում է 50 և բարձր տարիքի բնակչության պատվաստում, ընթանում է Մեորե Սվիրի գյուղում։

Պատվաստման գործընթացին ծանոթացել են Զեստափոնիի տեղական ինքնակառավարման և առողջապահության ոլորտի ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ գործում է դրամական խրախուսման ծրագիր, որն առաջին պատվաստման համար կազմում է 200 լարի, իսկ լրացուցիչ, այսպես կոչված «Booster» դեղաչափով պատվաստման դեպքում նախատեսում է ստանալ 100 լարի։ Իմունիզացիայի հանրահռչակման և «Կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութով բնաչությանը ապահովելու արշավն իրականացնում է՝ Վրաստանի բռնազավթված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը», – ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։