Որ օբյեկտներում անհրաժեշտ կլինի դեկտեմբերի մեկից այսպես կոչված «Կանաչ անձնագիրը»
Որ օբյեկտներում անհրաժեշտ կլինի դեկտեմբերի մեկից այսպես կոչված «Կանաչ անձնագիրը»

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ դեկտեմբերի 1-ից կմեկնարկի այսպես կոչված կանաչ անձնագրի հայեցակարգը։

Անձը կանաչ կարգավիճակ ունի, եթե ամբողջությամբ պատվաստվել է, երկու անգամ, ունի 72-ժամյա վավերականության «ՊՇՌ» թեստ, 24-ժամյա վավերականության հակագենի թեստ, կամ վարակվել է կորոնավիրուսով։

«Կանաչ անձնագրի» պահանջը գործում է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար.

Համակարգող խորհրդի որոշմամբ՝ դեկտեմբերի 1-ից քաղաքացիները «կանաչ անձնագրով» կարող են մուտք գործել՝ սննդի օբյեկտների, ռեստորանների, սրճարանների և բարերի բաց և փակ տարածքներ, կինոթատրոններ, թատրոններ, օպերա, թանգարաններ, համերգասրահներ, զվարճանքի կենտրոններ, խաղատներ, ՍՊԱ կենտրոններ, մարզասրահներ, հյուրանոցներ, ինչպես նաև լեռնադահուկային հանգստավայրեր: Այս պահանջը տարածվելու է նշված օբյեկտների հյուրերի վրա:

Ինչ վերաբերում է մանկական ժամանցի կենտրոններին, ապա «կանաչ անձնագրի» պահանջը կտարածվի միայն 18 տարեկանից բարձր քաղաքացիների վրա։