Աշխատելու ենք, որ 2019 թվականին Թբիլիսիում անց կացվի Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հիմնական աշխատանքային խմբի հանդիպումը. Ջանելիձե
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հայտարարությամբ, Վրաստանը շարունակելու է ակտիվ և սերտ համագործակցությունը Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հետ, Վրաստանում ավանդական միջազգային կոնֆերանսների՝ պաշտպանության և անվտանգության և Եվրոպական ճանապարհ կոնֆերանսների համակազմակերպման տեսանկյունից: Նախարարի փոխանցմամբ, 2019 թվականին ծրագրվում է Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հիմնական խմբի հանդիպումը Թբիլիսիում:
«Մենք աշխատելու ենք, որ 2019 թվականին Թբիլիսիում անց կացվի Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հիմնական աշխատանքային խմբի հանդիպումը»,-ասել է Ջանելիձեն:
Նախարարի գնահատմամբ, նշված միջոցառման անցկացումը երկրի համար շատ կարևոր է, որտեղ հնարավորություն կտրվի տարածաշրջանում և աշխարհում ստեղծված իրավիճակի մասին քննարկումների հետ մեկտեղ քննարկել նաև Վրաստանի հարցը:
Արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել, անվտանգության կոնֆերանսին Վրաստանի պատվիրակության մասնակցությունը: Նրա խոսքերով այս այցը օգտագործվել է ինչպես բարձրակարգ հանդիպումների, այնպես էլ Վրաստանի գովազդման համար: