Արչիլ Թալակվաձե. Կորոնավիրուսը մարդկանց չի տարբերակում ըստ սոցիալական կարգավիճակի, պաշտոնի կամ էթնիկ ծագման, այն բոլորի համար սպառնալիք է
Արչիլ Թալակվաձե. Կորոնավիրուսը մարդկանց չի տարբերակում ըստ սոցիալական կարգավիճակի, պաշտոնի կամ էթնիկ ծագման, այն բոլորի համար սպառնալիք է

Մենք պետք է գիտակցենք, որ կորոնավիրուսը մարդկանց չի տարբերակում ըստ սոցիալական կարգավիճակի, պաշտոնի կամ էթնիկ ծագման, այն բոլորի համար սպառնալիք է,- այսպես է արձագանքել Վրաստանի խորհրդարանի նախագահը ազգային փոքրամասնությունների նկատմամբ արված բացասական մեկնաբանություններին:

«Մենք դարձանք համաքաղաքացիների նկատմամբ բազմաթիվ ցավալի մեկնաբանությունների ականատեսը, ազգային փոքրամասնությունների նկատմամբ արվեցին շատ անարդար արտահայտություններ: Պետք է գիտակցենք, որ կորոնավիրուսը մարդկանց չի տարբերակում ըստ սոցիալական կարգավիճակի, պաշտոնի կամ էթնիկ ծագման, այն բոլորի համար սպառնալիք է: Դուք տեսաք, որ կլաստերներում կան տարբեր մասնագիտությունների և սոցիալական խմբերի ներկայացուցիչներ: Եթե որևէ մեկը սխալ է թույլ տալիս կամ մինչև վերջ չի գիտակցում իր պատասխանատվությունը, դա չի նշանակում, որ հասարակության մի խումբ կամ լրատվամիջոց այդ փաստը պետք է օգտագործի ագրեսիա ստեղծելու համար»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Խորհրդարանի նախագահի խոսքով, կարևոր է, որ նման իրավիճակում յուրաքանչյուր քաղաքացու փոխանցվի մանրամասն տեղեկություն սոցիալական հեռավորության նշանակության, առողջապահության մասնագետների հանձնարարականների կատարման և քաղաքացիական պատասխանատվության նշանակության մասին: