Առաջին համալսարանական կլինիկայում գտնվում է կորոնավիրուսով վարակված 52 հիվանդ և դինամիկան ընթանում է դեպի նվազեցում. Լևան Ռատիանի
Առաջին համալսարանական կլինիկայում գտնվում է կորոնավիրուսով վարակված 52 հիվանդ և դինամիկան ընթանում է դեպի նվազեցում. Լևան Ռատիանի

Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի հայտարարությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում կլինիկայից դուրս է գրվել 9 քաղաքացի:

Ինչպես նշել է Ռատիանին, դինամիկան գրանցել է կտրուկ անկում:

«Այս փուլում հիվանդանոցում գտնվում է 68 հիվանդ: Նրանցից կորոնավիրուսով վարակված են 52-ը: Դինամիկան զգալիորեն նվազել է: Վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդանոցից դուրս է գրվել 9 բուժված քաղաքացի: Բացի այդ, վերջին մի քանի օրերին մենք նոր հիվանդներ չենք ընդունել և դա մեզ ուրախացնում է»,- ասել է Լևան Ռատիանին:

Բացի այդ, առաջին համալսարանական կլինիկայի տնօրենի խոսքով, այս պահին սպասում են ևս մի քանի հիվանդի բուժման մասին անալիզի պատասխանների:

«Վերակենդանացման բաժնում ունենք երեք հիվանդ, մեկը միացված է արհեստական շնչառության սարքին, իսկ երկուսը թոքերի պարզեցված օդափոխիչի վրա, դրական դինամիկայով: Այս հիվանդներից ոչ մեկի մոտ կովիդ 19 չի հաստատվել: Բաժանմունքում գտնվող բոլոր հիվանդների վիճակը կայուն է: Սպասում ենք մի քանի հիվանդի անալիզի պատասխանների, որտեղ կիմանանք նրանք բուժվել են թե ոչ»,- ասել է Ռատիիանին:

Ինչպես նա հայտնել է լրագրողներին, քանի որ դինամիկան ակնհայտորեն դրական է, համալսարանական կլինիկայում կփոխվի մամուլի ասուլիսների հաճախությունը: