Աջարիայում հետազոտված 457 անձի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, վերջին 24 ժամում Բաթումիի լաբորատորիաներում հետազոտած 457 անձի մոտ կորոնավիրուս չի հաստատվել:

Այս պահի դրությամբ, Աջարիայում տենդի կենտրոններում գտնվում է 43 անձ, նրանց հետազոտության արդյունքները հայտնի կդառնան երեկոյան:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի վրա անց է կացվել 24 772 Փի Սի Ար թեստ: Կարանտինում գտնվում է 2157 մարդ:

Բաթումիի հանրապետական հիվանդանոցում բուժվում է 5 վարակված: