Աջարիայում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, ապաքինվել է 136 պացիենտ:
Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկաներից դուրս է գրվել 32 ապաքինված պացիենտ:
Տարածաշրջանում 9 վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:
Աջարիայի կլինիկաներում բուժվում է 448 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 305-ը, առցանց-կլինիկայում՝ 716-ը: