Դոնալդ Թրամփը Հելոուինի կապակցությամբ Սպիտակ Տանը հյուրընկալել է երեխաների
Դոնալդ Թրամփը Հելոուինի կապակցությամբ Սպիտակ Տանը հյուրընկալել է երեխաների

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը նշել  են Հելոուինի տոնը:

Միջոցառմանը ներկա են գտնվել երեխաներ, զինվորականների ընտանիքների և տարբեր երիտասարդական խմբերի ներկայացուցիչներ:

Նախագահը և առաջին տիկինը երեխաներին բաժանել են հրուշակեղեն և լուսանկարվել են իրենց հետ:

Նշենք, որ այս տոնը Դոնալ Թրամփի համար առաջինն է նախագահ դառնալուց հետո: