Սպիտակ տուն են տարել ավանդական մրցույթում հաղթող ճանաչված տոնածառը (ֆոտո)
Վաշինգտոնում պաշտոնապես բացվել է տոնական սեզոնը: Սպիտակ տուն են տարել սուրբծննդյան ծառը: Տոնածառը նախագահի վարչություն են տարել Հյուսիսային Կարոլինայից:
Տոնածառի Սպիտակ տուն են տարել երկու ձիով կառքով, որտեղ նրան դիմավորել են նախագահը և առաջին տիկինը:
Այս տարի ամանորյա տոնածառի ազգային միության մրցույթում հաղթել է Հյուսիսային Կարոլինայի բնակիչ Սմիթերի ընտանիքը: Հենց Լարի Սմիթի վեց մետր երկարությամբ տոնածառն է զարդարելու Սպիտակ տունը:
«Սա ինձ համար վիճակախաղում հաղթելուն հավասար է: 1977 թվականից սա եղել է իմ նպատակը»,- ասում է Լարի Սմիթը:



