Սպիտակ տունը Ռուսաստանից  և Բաշար Ասադի ուժերից պահանջում է, դադարեցնել արևելյան Ղուտայի վրա գրոհները

Սպիտակ տունը Ռուսաստանից  և Բաշար Ասադի ուժերից պահանջում է, դադարեցնել արևելյան Ղուտայի վրա գրոհները: Այս մասին ասված է Սպիտակ տան կողմից տարածած հաղորդագրության մեջ:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունման գործընթացը խափանելու պատճառով, Ռուսաստանը շարունակում է անտեսել բանաձևի պայմանները և շարունակում է խաղաղ բնակչության սպանությունները»,-ասված է հայտարարության մեջ:

Դոնալդ Թրամփի վարչակազմը արևելյան Ղուտայում ստեղծված իրավիճակը համեմատել է 2016 թ. Հալեպի ռմբակոծության հետ:

Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են ավիահարվածներ հասցնել ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Արևելյան Ղուտա շրջանին, որտեղ զոհերի թիվը հասել է 527-ի:

Դա տեղի էր ունեցել՝ չնայած, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին բանաձև էր ընդունել, որով կոչ էր արել 30 օրով անհապաղ հրադադար հաստատել և թույլ տալ մարդասիրական առաքելության աշխատակիցներին օգնությունը՝ սննդամթերքն ու դեղորայքը, հասցնել շրջափակման մեջ գտնվող սիրիացիներին: