Անվտանգության ծառայությունները Սպիտակ տան մոտ սկսել են փակել փողոցները

18:25, 02.06.2020

Անվտանգության ծառայությունները Վաշինգթոնում, Սպիտակ տան մոտ սկսել են փակել փողոցները: Լրատվությունն այս մասին տարածել է Սի Էն Էնը:

Սպիտակ տան տարածքում խստացվել են անվտանգության նորմերը:

«Սի Էն Էնի» հաղորդմամբ, Սպիտակ տան մոտ տեղադրել են երկաթե կառույցներ:

Յոթերրորդ օրն է ԱՄՆ-ում չեն դադարում բողոքի ցույցերը: Բնակչությունը բողոքում է մայիսի 25-ին Մենեապոլիսում ոստիկանների ֆիզիկական բռնության հետևանքով մահացած Ջորջ Ֆլոյդի մահվան դեմ:

Նմանատիպ