Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 701 դեպք:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, նրանց թիվն ավելացել է 7-ով և կազմում է 432:

Այս պահի դրությամբ կլինիկաներում կորոնավիրուսից բուժվում է 257 քաղաքացի: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ:

Ինչ վերաբերում է թեստավորմանը, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի փոխանցմամբ, Վրաստանում «PCR» մեթոդով թեստավորվել է 39 573 մարդ: