Մայիսի 3-4-ը խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակը
Մայիսի 3-4-ը խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակը

 

«Մայիսի 3-4-ը Վրաստանի խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակ»,- հայտնում է Վրաստանի խորհրդարանը։

Վրաստանի խորհրդարանի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի «Վրաստանի խորհրդարանի պալատում անվտանգության կանոնների հաստատման վերաբերյալ» N1/259/23 հրամանի համաձայն Վրաստանի խորհրդարանի պալատում այս տարվա մայիսի 3-4-ը անվտանգության դեղին մակարդակ կգործի՝ այցելուների մուտքը խորհրդարանի պալատ արգելված է։ Շենքում թույլ կտան միայն Վրաստանի խորհրդարանի անդամներին և գրասենյակի աշխատակիցներին։

Նշված միջոցառման նպատակն է Վրաստանի խորհրդարանի պալատում ապահովել անվտանգ և աշխատանքային միջավայր»,- նշվում է տեղեկատվության մեջ։