Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների վրա
Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների վրա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների վրա։ Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։

«Վրաստանի նախագահը վետո է դրել օֆշորային օրենքի վրա և մոտիվացված դիտողություններով խորհրդարան է վերադարձրել «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները»,- ասվում է վարչակազմի տեղեկատվության մեջ։

«Ես վետո դրեցի այսպես կոչված օֆշորային օրենքի վրա եւ վետո կդնեմ բոլոր այն օրինագծերի վրա, որոնք դեմ են Վրաստանի եվրոպական ու եվրատլանտյան նկրտումներին։ Վրաստանի ինքնությունը եվրոպական է և անդրդվելի է, չնայած բոլոր ջանքերին»,- գրել է Զուրաբիշվիլին սոցցանցում։

Վրաստանի խորհրդարանը ապրիլի 19-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է «Հարկային օրենսգրքում» փոփոխությունները։