Հանրահավաքի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու մեջ մեղադրվող Գիորգի Օքմելաշվիլիին դատարանը որպես խափանման միջոց է դատապարտել ազատազրկման
Հանրահավաքի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու մեջ մեղադրվող Գիորգի Օքմելաշվիլիին դատարանը որպես խափանման միջոց է դատապարտել ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը ոստիկանի վրա հարձակվելու մեջ մեղադրվող Գիորգի Օքմելաշվիլիին որպես խափանման միջոց է կիրառել է ազատազրկումը:

Ինչպես դատաքննության ժամանակ հայտարարեց ամբաստանյալը, ինքը պաշտպանում էր իրեն և հանրահավաքի մասնակիցներին։ Նրա խոսքով՝ հանրահավաքի ժամանակ իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառել։

Ըստ մեղադրող կողմի հայտարարության՝ գործում առկա ապացույցներն անվրեպ ապացուցում են մեղադրյալի կատարած հանցավոր արարքը։ Պաշտպանական կողմը պահանջել է Գիորգի Օքմելաշվիլիին ազատ արձակել՝ 20 հազար լարի գրավի դիմաց։

Գործի նախնական դատաքննությունը տեղի կունենա հուլիսի 4-ին։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Գիորգի Օքմելաշվիլին այս տարվա մայիսի 13-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ֆիզիկական բռնության է ենթարկել ՆԳՆ աշխատակիցներին։ Գործակալության տվյալներով՝ հանրահավաքի ժամանակ ձերբակալվածն արմունկով ու բռունցքով հարվածել է ոստիկաններին ու վնասել դեմքը։ Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է ծառայողական գործունեություն իրականացնելիս ոստիկանի վրա հարձակում գործելուն։