ԱՄՆ-ում բոլոր չվերթները ժամանակավորապես դադարեցվել են, ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը որպես պատճառ նշել է «հատուկ հանգամանքները և անվտանգությունը»
ԱՄՆ-ում բոլոր չվերթները ժամանակավորապես դադարեցվել են,- հայտարարել է Դաշնային ավիացիոն վարչությունը։
Գործակալությունը թռիչքների դադարեցման պատճառ է նշել «բացառիկ հանգամանքները և անվտանգությունը»։
Դաշնային ավիացիոն վարչության ներկայացուցչի խոսքով՝ խնդիրը վերաբերում է տարածաշրջանային օդային երթևեկության կառավարման կենտրոններում կապի միջոցներին։ Այս կենտրոնները վերահսկում են թռիչքները ամբողջ երկրում։
«Թռիչքները կասեցված կմնան մինչև հետագա ծանուցում։ Միջազգային թռիչքները կվերանայվեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Վերջին անգամ ԱՄՆ-ում թռիչքները ամբողջ երկրում կասեցվել են 2023 թվականի հունվարին, երբ նախազգուշացման համակարգը խափանվել է։ Նախորդ նման միջադեպը տեղի է ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո։