Վրաստան մուտք գործելու կանոնները խստացվում են Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից և Իսպանիայից վերադարձած քաղաքացիների համար
Վրաստան մուտք գործելու կանոնները խստացվում են Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից և Իսպանիայից վերադարձած քաղաքացիների համար

Վրաստան մուտք գործելու կանոնները խստացվում են ևս մի քանի երկրներից ժամանած քաղաքացիների համար:

Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության այսօրվա նիստին, այդ երկրներն են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան և Իսպանիան:

Վրաստանի բոլոր քաղաքացիները, որոնք վերադառնում ենք նշված երկրներից, կանցնեն 14-օրյա կարանտինային ռեժիմ, իսկ արտասահմանի քաղաքացիները կներկայացնեն տեղեկանք՝ կորոնավիրուսի թեստավորում անցնելու վերաբերյալ և կանցնեն 14-օրյա կարանտին:

Վարչապետը նշել է, որ այս պահի դրությամբ սահմանափակումներ են գործում Չինաստանից, Հարավային Կորեայից և Իտալիայից վերադարձած քաղաքացիների համար: