Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք, մահացել է 14 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք, մահացել է 14 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք, մահացել է 14 մարդ: Այս մասին հաղորդում է Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Համավարակի սկսվելուց ի վեր, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 542 դեպք: Ներկայումս բուժվում է 10 904 հիվանդ:

Հայաստանում վարակի հետևանքով մահացել է 443 մարդ: Միևնույն ժամանակ, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը առանձին է գրանցում կորոնավիրուսով վարակված, սակայն այլ հիվանդության պատճառով մահացած քաղաքացիներին: Նման դեպքերի ընդհանուր թիվը 147 է: