Ռուսաստանն ասում է, որ Ադրբեջանը խախտել է Լեռնային Ղարաբաղի հետ կապված համաձայնագիրը, ինչը Ադրբեջանը հերքում է
Ռուսաստանն ասում է, որ Ադրբեջանը խախտել է Լեռնային Ղարաբաղի հետ կապված համաձայնագիրը, ինչը Ադրբեջանը հերքում է

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն պնդում է, որ ադրբեջանցի զինվորականները մտել են «ռուս խաղաղապահների» գոտի։ Ըստ Մոսկվայի՝ սա Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված հայտարարության խախտում է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել Ադրբեջանին դուրս բերել զորքերը և վերադարձնել իրենց սկզբնական դիրքերը։ Ռուս զինվորականները նաև պնդում են, որ Ադրբեջանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի տարածքին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ռուսաստանի տեղեկությունը և Մոսկվայում արված հայտարարությունը որակում է «միակողմանի»։

Բաքուն պնդում է, որ դիվերսիա են իրականացրել «Հայաստանում անօրինական զինված խմբավորումները», սակայն նրանց ստիպել են նահանջել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հավատարիմ է մնում 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությանը։