Տղամարդը, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, մաքսային անցակետից տեղափոխվել է հիվանդանոց, նա այլ քաղաքացիների հետ որևէ հաղորդակցություն չի ունեցել
Տղամարդը, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, մաքսային անցակետից տեղափոխվել է հիվանդանոց, նա այլ քաղաքացիների հետ որևէ հաղորդակցություն չի ունեցել

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, հիվանդը, որի մոտ գրանցվել է նոր կորոնավիրուս, մաքսային անցակետից միանգամից տեղափոխվել է բժշկական հաստատություն, նա այլ քաղաքացիների հետ որևէ հաղորդակցություն չի ունեցել:

Տիկարաձեի խոսքով, արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկա:

Նրա հայտարարությամբ, այս պահին ուսումնական գործընթացը դադարեցնել չի նախատեսվում, քանի որ համաճարակի վտանգ չկա:

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: