Տեդրոս Գեբրեյեսուս. Ամենամեծ վտանգը ոչ թե վարակը, այլ ոչ արդյունավետ կառավարումը և համերաշխության պակասն է
Տեդրոս Գեբրեյեսուս. Ամենամեծ վտանգը ոչ թե վարակը, այլ ոչ արդյունավետ կառավարումը և համերաշխության պակասն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, համավարակի դեմ պայքարի ժամանակ ամենամեծ վտանգը անարդյունավետ կառավարումը և համերաշխության պակասն է:

«Ընկերներ, չմոլորվեք, այժմ մեզ համար ամենամեծ վտանգը ոչ թե վարակը, այլ՝ ոչ արդյունավետ կառավարումը և համերաշխության պակասն է, ինչպես գլոբալ, այնպես էլ՝ ազգային մակարդակով: Սա ողբերգություն է, որի պատճառով կորցրել ենք բազմաթիվ բարեկամների, այս համավարակը չենք կարող հաղթահարել առանձին-առանձին»,- հայտարարել է Գեբրեյեսուսը՝ Ժնևում խոսքով ելույթ ունենալիս: