Սերգեյ Լավրով. Վրաստանի հետ ավիաչվերթների վերսկսումը կլինի ճիշտ քայլ
Սերգեյ Լավրով. Վրաստանի հետ ավիաչվերթների վերսկսումը կլինի ճիշտ քայլ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ նա կողմ է Վրաստանի հետ ավիաչվերթների վերականգնմանը:

«Հավանաբար, ես կվերսկսեի չվերթները: Կարծում եմ, սա կլինի ճիշտ քայլ այն բանից հետո, երբ Վրաստանի բնակչության մեծ մասը գիտակցեց այն սադրիչ պոռթկման անարդյունավետությունը, որը տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանում՝ ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ: Ընդդիմության կուսակցություններն այն ժամանակ տապալեցին այդ միջոցառումը և Ռուսաստանին մեղադրեցին այնպիսի քայլերի մեջ, որոնք, իբր, դարձան հակառուսականության պատճառ: Ես մշտապես աջակցել եմ Վրաստանի հետ բարեկամությանը»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով, Ռուսաստանը 2019 թվականի ամռանը պետք է Վրաստանի համար չեղարկեր վիզային ռեժիմը, սակայն, Լավրովի հայտարարությամբ, վերոնշյալ դեպքից հետո այդ գործընթացը «հետընթաց ապրեց»:

Ռուսաստանը Վրաստանի հետ ավիաչվերթները դադարեցրել էր հուլիսի 8-ին: