Մամուլի տեղեկությամբ, Սերգեյ Լավրովը և Մեվլութ Չավուշողլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան-Ադրբեջանի միջև գոյություն ունեցող լարվածության հարցը
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև կայացել է հեռախոսազրույց: Այս մասին հաղորդում է ադրբեջանական մամուլը:
Նրանց հաղորդմամբ, Սերգեյ Լավրովի և Մեվլութ Չավուշողլուի միջև զրույցի հիմնական թեման Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող լարվածությունն էր:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը ծայրաստիճան լարված է: Կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում կան զոհեր, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման:
Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը երկրում հայտարարել է արտակարգ դրություն: