Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու
Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու:

Այցի շրջանակներում, ռուս դիվանագետը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Մայիսի 11-ին, այցի երկրորդ օրը, նախատեսված են բանակցություններ Լավրովի ու նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի միջև:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ և փոխգործակցությունը միջազգային ասպարեզում:

Նախապատվությունը կտրվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման գործնական ասպեկտներին:

Մայիսի 5-6-ը Սերգեյ Լավրովը գտնվում էր Երևանում: