Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կսահմանվի այն բանից հետո, ինչ կգրվեն տարածաշրջանից փախստական բնակչության իրավունքները. Սերգեյ Լավրով
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կսահմանվի այն բանից հետո, ինչ կգրվեն տարածաշրջանից փախստական բնակչության իրավունքները. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի, քանի դեռ չեն գրվել տարածաշրջանից տեղահանվածների իրավունքները:

Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է արտասահմանյան լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսում:

«Մենք չպետք է մոռանանք, որ առջևում սպասվում է Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակա տարածքներում պատերազմի և հետագա ժամանակաշրջանում բռնի տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի հարցի լուծումը: Այնպես որ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սահմանված չէ: Եզրակացնում ենք, որ այս կարգավիճակը կորոշվի, նախատեսելով այն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի օգնենք Լեռնային Ղարաբաղում էթնո-դավանաբանական համաձայնության վերականգնմանը, որը Լեռնային Ղարաբաղում գոյություն ուներ երկար տարիներ` մինչ Խորհրդային Միության փլուզումը և պատերազմի սկիզբը, որի դժբախտ հետևանքները մենք այժմ տեսնում ենք: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը հնարավոր կլինի այն բանից հետո, երբ պարզ լինի, թե ինչ իրավունքներ կտրամադրվեն նրանց, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում և իրավունք ունեն վերադառնալ այնտեղ: Իհարկե նաև նրանց, ովքեր այս ընթացքում ապրել են այդ տարածքում: Սա վերաբերում է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին»,- հայտարել է Լավրովը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման գործընթացը դժվար է լինելու և հստակ ժամկետ հայտնի չէ:

«Մենք ոչ մի վերջնաժամկետ չենք սահմանում: Մենք արդեն տեսնում ենք, որ ադրբեջանցի փախստականները կկարողանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հարավային մաս, ներառյալ Շուշիի շրջանը: Մեր խաղաղապահները կապահովեն նաև անվտանգությունը Շուշիի շրջանում: Դրանով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ գործընկերները: Իսկ այնտեղ մշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման գործընթացում ներգրավելու ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին», – նշել է Լավրովը: