Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանը պատրաստ է, միջնորդի դեր կատարել՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի լիցքաթափման գործում
Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանը պատրաստ է, միջնորդի դեր կատարել՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի լիցքաթափման գործում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանը պատրաստ է, միջնորդի դեր կատարել՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի լիցքաթափման գործում:

Այս մասին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը հայտարարել է, Դուշանբեում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ այսօր անց է կացվում  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների բարձրաստիճան դիվանագետների հանդիպումը:

«Կողմերի հետ նախնական պայմանավորվածության հիման վրա, Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է նպաստել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը, ինչպես նաև նախաձեռնել հայ-ադրբեջանական հանձնաժողովի ստեղծում, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդական և միջնորդ», – հայտարարել է Լավրովը

Մայիսի 12-ին Հայաստանում հայտարարեցին, որ ադրբեջանական զինվորականները հատել են Հայաստանի սահմանը, Սյունիքի մարզում: Այդ պատճառով, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանին մեղադրեց Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու մեջ: Նիկոլ Փաշինյանը օգնության խնդրանքով դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ադրբեջանական զինուժի մի մասը դեռ գտնվում է Հայաստանի տարածքում: Ադրբեջանը հերքում է Հայաստանի մեղադրանքը: