Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք, ապաքինվել է 81 պացիենտ, մահացել մեկ մարդ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք, ապաքինվել է 81 պացիենտ, մահացել մեկ մարդ

Անցած օր ու գիշերվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք:

Շրջանային վարչակազմի տեղեկությամբ, տարածաշրջանի մասշտաբով ընթանում է խորը համավարակաբանական հետազոտություն: Տարածաշրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 194 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 21-ի վիճակը ծանր է:

Ռուխիի հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 67 պացիենտ, այդ թվում 8-ի առողջական վիճակը ծանր է:

Փոթիի հոսպիտալում մնում է 38 կորոնավարակակիր, երեքի վիճակը ծանր է:

Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 27 կորոնավարակակիր, այստեղից ծանր է վեցի վիճակը: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 18 պացիենտ, նրանցից 4-ի վիճակը ծանր է:

Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է 20 պացիենտ: Սենակիի «Լազիկա մեդում» գտնվում է 23 կովիդ-վարակված պացիենտ:

Վերջին 24 ժամում տարածաշրջանում ապաքինվել է 81 պացիենտ: Ռուխիի հիվանդանոցում մահացել է մեկ պացիենտ, 82 ամյա վարակված, որին տեղափոխել էին բռնազավթված Աբխազիայից:

Տարածաշրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 53 մարդ: