Պատգամավոր Նինո Ծիլոսանիի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Պատգամավոր Նինո Ծիլոսանիի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նինո Ծիլոսանիի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին Ծիլոսանին գրել է «ֆեյսբուքում»:

«Ես նույնպես միացա կովիդ դրականների ցուցակին, պատասխանն այսօր եկավ. Հիմա բոլորից շատ մտածում եմ իմ շուրջ գտնվող անձանց մասին: Սա այն պատասխանատվությունն է, որը բոլորս պետք է հիշենք: Չնայած ես փորձում էին զգույշ լինել, հետևելով բոլոր հանձնարարականներին, փաստ է, որ այդ վարակը կա: Եվս մեկ անգամ խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել մեր ծնողներին և մեզ շրջապատող մարդկանց»,- գրել է Ծիլոսանին: