Իրանի առողջապահության նախարարությունը բնակչությանը զգուշացնում է «կովիդ 19»-ի սպասվող չորրորդ ալիքի մասին
Իրանի առողջապահության նախարարությունը բնակչությանը զգուշացնում է «կովիդ 19»-ի սպասվող չորրորդ ալիքի մասին

Իրանի առողջապահության նախարարությունը բնակչությանը զգուշացնում է «կովիդ 19»-ի սպասվող չորրորդ ալիքի մասին: Տեղեկատվությունը տարածում է «Սի Էն Էնը»:

Անցած 24 ժամվա ընթացքում, Իրանում րձանագրվել է «կովիդ 19»-ի 6 268 նոր դեպք և վարակից մահացել է 70 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակման ավելի քան մեկ միլիոն դեպք:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, ներկայումս 3 932 պացիենտ բուժվում է վերակենդանացման բաժանմունքներում:

Իրանում պահպանվում են «կովիդ 19»-ի տարածման կանխարգելման նպատակով հաստատված սահմանափակումները: