Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 013 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 013 նոր դեպք

Հայաստանում գրանցվել է «կովիդ 19»-ի 1 013 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել է 648 մարդ, մահացել է 24 պացիենտ:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում արձանագրվել է վարակի 148 325 դեպք, այդ թվում վերականգնվել է 125 169 մարդ, մահացել է ավելի քան 2 100 պացիենտ: