Դոնալդ Թրամփի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
Դոնալդ Թրամփի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է:

Սպիտակ տան հայտարարությամբ, բժիշկների թիմը գործում էր Ամերիկայի հիվանդությունների վերահսկման կենտրոնի հանձնարարականներին համապատասխան, իսկ վերջին հետազոտությունների պատասխանների համաձայն, նախագահն այլևս վարակիչ չէ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն այսօր վերադարձել է ընտրական քարոզարշավին: Նա Ֆլորիդայում հանդիպել է ընտրողներին: Նախագահն ընտրական քարոզարշավը հոկտեմբերի 2-ին դադարեցրել էր այն բանից հետո, երբ իր և կնոջ մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: