Եվրոպան դարձել է աշխարհում առաջին տարածաշրջանը, որտեղ կորոնավիրուսից զոհվածների թիվը գերազանցել է 500 000-ը: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Ռոյթեր» գործակալությունը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, աշխարհում «կովիդ 19»-ից մահացությունների ընդհանուր թվի մոտ 30%-ը գրանցված է Եվրոպայում:
Վերջին ամիսներին Եվրոպայում կորոնավիրուսից մահացության մակարդակը կտրուկ աճել է:
Փետրվարին Ֆրանսիան դարձավ եվրոպական առաջին երկիրը, որտեղ հաղորդվեց կորոնավիրուսի մահվան մասին, ութ ամիս անց տարածաշրջանում զոհվածների ընդհանուր թիվը հաս 250 000-ի: Բացի այդ, մահվան դեպքերի քանակը 250 հազարից 500 հազարի հասցնելու համար պահանջվեց ընդամենը 60 օր:
Վարակի հետևանքով մահացությունների ընդհանուր թվով Եվրոպայում առաջին տեղում Իտալիան է: