Եվրոպայում կորոնավիրուսից զոհված անձանց թիվը գերազանցել է 800 000-ը
«Ֆրանս պրեսի» փոխանցմամբ, Եվրոպայում կորոնավիրուսից զոհվածների թիվը գերազանցել է 800 000-ը: Գործակալության տվյալներով, մինչ այժմ 52 երկրներում, ներառյալ Ռուսաստանում և Թուրքիայում, արձանագրվել է «կովիդ 19»-ի 35 395 270 դեպք: Զոհվածների թիվը կազմում է 800 361:
Եվրոպական մայրցամաքում, «կովիդ 19»-ի զոհերի թիվը գերազանցել է Լատինական Ամերիկայում վարակից զոհվածների թիվը: Լատինական Ամերիկայի պետություններում ընդհանուր առմամբ մահացել է 635 834 կովիդ վարակված հիվանդ: ԱՄՆ-ում և Կանադայում վարակից մահացել է 502 064 մարդ, իսկ Ասիայում 247 730 հիվանդ:
«Ֆրանս պրեսի» հաղորդմամբ, նախորդ շաբաթվա համեմատ, Եվրոպայում «կովիդ 19»-ի զոհերի թիվը նվազել է 14 տոկոսով:
Եվրոպայում, «կովիդ 19»-ի հետ.անքով ամենաշատ մարդ մահացել է Մեծ Բրիտանիայում ՝ 116 908, որին հաջորդում է Իտալիան ՝ 93 045 մահվան դեպք, երրորդ տեղում Ֆրանսիան է՝ 81 488 մահացած:
Միևնույն ժամանակ, Բելգիայում գրանցվել է մահվան ամենամեծ թիվը 100 հազար բնակչի հաշվով ՝ 186 մարդ: Այս ցուցանիշով Սլովենիան երկրորդ տեղում է, որին հաջորդում է Մեծ Բրիտանիան: