Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ պաշտոնական հանդիպումները սկսելու է այսօրվանից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկյեն պաշտոնական հանդիպումները սկսելու է այսօրվանից:
Լիլիան Պասկյեն Վրաստան է ժամանել երեկ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն առաջին հանդիպումն անցկացնելու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Հանդիպումից հետո Իրակլի Կոբախիձեն և Լիլիան Մորի Պասկյեն հանդես են գալու համատեղ հայտարարությամբ:
Խորհրդարանի մամուլի ծառայության լրատվությամբ, այսօր Լիլյան Պասկյեն այցելելու է Ծերովանի և Օձիսի գյուղեր և տեղում ծանոթանալու է բռնազավթված տարածաշրջանի հարակից տարածքում գոյություն ունեցող իրավիճակի հետ:
Այցի շրջանակներում, Լիլիան Մորի Պասկյեն երկկողմ հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահի և վարչապետի հետ:
Ապրիլի 30-ին, Վրաստանի խորհրդարանում բացվելու է Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյա հոբելյանին նվիրված տոնական նստաշրջան, որին խոսքով դիմելու են խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկյեն, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Մամուկա Բախտաձեն: