Վրաստան է այցելելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը

Ապրիլի 28-30-ին պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկյեն:

Այցի շրջանակներում վեհաժողովի նախագահն առաջին հանդիպումն անցկացնելու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Հանդիպումից հետո Իրակլի Կոբախիձեն և Լիլիան Մորի Պասկյեն հանդես են գալու համատեղ հայտարարությամբ:

Ապրիլի 30-ին, Վրաստանի խորհրդարանում բացվելու է Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյա հոբելյանին նվիրված տոնական նստաշրջան, որին խոսքով դիմելու են խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկյեն, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Այցի շրջանակներում, Լիլիան Մորի Պասկյեն երկկողմ հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահի և վարչապետի հետ: