Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացնում է անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի վերաբերյալ

22:06, 18.06.2026
FILE In this file photo taken on Tuesday, April 20, 2021, A security staff patrols the U.S. Embassy in Moscow, Russia. Today was the last day of work for all locally employed staff at the US embassy in Moscow, which is a big blow and a sign the Russians aren't willing to back down even after Biden-Putin meeting in Geneva last month and Sherman-Ryabkov in Geneva earlier this week. (AP Photo/Pavel Golovkin, File)

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը սեփական քաղաքացիներին զգուշացնում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) սպառնալիքի մասին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է դեսպանատան կայքում։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի խոշոր քաղաքներում անօդաչու թռչող սարքերի հարձակման դեպքում ԱՄՆ քաղաքացիները պետք է հետևեն տեղական իշխանությունների հրահանգներին և ապաստարան գտնեն։

«Անօդաչու թռչող սարքերի կամ դրոնների հարձակումներ և պայթյուններ են տեղի ունեցել Ուկրաինայի սահմանի մոտ, ինչպես նաև Ռուսաստանի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, Կազանում և Սանկտ Պետերբուրգում։ Արտակարգ իրավիճակներում դուք պետք է հետևեք Ռուսաստանի տեղական իշխանությունների հրահանգներին և ապաստարան փնտրեք։ Անօդաչու թռչող սարք կամ դրոն տեսնելու դեպքում անհապաղ հեռացեք և անհրաժեշտության դեպքում ապաստան փնտրեք։ Մի՛ մոտեցեք, մի՛ դիպչեք և մի՛ լուսանկարեք անօդաչու թռչող սարքը, դրա բեկորները կամ ԱԹՍ-ի կողմից նետված առարկաները»,- ասված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, դեսպանատունը հայտնում է, որ Ռուսաստանի օրենսդրությունն արգելում է անօդաչուների հարձակման հետևանքները պատկերող լուսանկարների կամ տեսանյութերի տարածումն ու հրապարակումը, այդ թվում՝ ԱԹՍ-ների կամ դրանց մասերի նկարները։ Նրանք զգուշացնում են ԱՄՆ քաղաքացիներին, որ այս օրենքի խախտումը կարող է հանգեցնել տուգանքի կամ ազատազրկման։

«ԱՄՆ քաղաքացիներին կրկին խորհուրդ ենք տալիս և խստորեն հիշեցնում՝ չմեկնել Ռուսաստան»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ