Թինա Բոկուչավա. Ես կմնամ «Ազգային շարժման» շարքերում և կպայքարեմ մինչև վերջ
Ես կմնամ Ազգային շարժման մեջ և կպայքարեմ մինչև վերջ, Վրաստանը կհաղթի,- այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ազգային շարժման նախագահ Թինա Բոկուչավան։
«Լրագրողների զանգերի հիման վրա ես անհրաժեշտ համարեցի ևս մեկ անգամ հստակ բացատրել այն, ինչ ասացի երեկվա ճեպազրույցի ավարտին. իհարկե, ես կմնամ Ազգային շարժման մեջ և, իհարկե, կպայքարեմ մինչև վերջ: Վրաստանը կհաղթի», – գրում է Բոկուչավան։
Տեղեկատվության համար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հունիսի 17-ին սոցիալական ցանցերում գրել է. «Ազգային շարժման նախագահի պաշտոնում իմ թեկնածուն Նանուկա Ժորժոլիանին է»։
Ավելի ուշ Թինա Բոկուչավան հայտարարություն է արել և նշել, որ Միխեիլ Սաակաշվիլիի դիրքորոշումը իր համար ցավալի է։ Սաակաշվիլիի դիրքորոշումը ինձ համար չափազանց ցավալի է, նման իմպուլսիվ, անհամապատասխան որոշումները մեզ հասցրել են այնտեղ, որտեղ մենք ենք», – նշել է Բոկուչավան։