Եթե չպաշտպանենք արտակարգ դրության ռեժիմը, ապա մայիսի սկզբին Վրաստանում կունենանք մի քանի հազարավոր վարակակիրներ. Ամիրան Գամղրելիձե
Եթե չպաշտպանենք արտակարգ դրության ռեժիմը, ապա մայիսի սկզբին Վրաստանում կունենանք մի քանի հազարավոր վարակակիրներ. Ամիրան Գամղրելիձե

Թբիլիսիում կրկին շատ մեքենաներ են երթևեկում, սա անթույլատրելի է, իմացեք, որ կրակի հետ ենք խաղում,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Գամղրելիձեի խոսքով, առաջիկա 2-3 շաբաթները կլինեն շատ բարդ:

«Մենք չունենք մեկ րոպե հանգստանալու իրավունք: Երեկ, ինչպես նաև դրան հաջորդող օրը տեսա կրկին շատ մեքենաներ, ակտիվ երթևեկություն Թբիլիսիում, մարդիկ կրկին հավաքվում են: Սա անթույլատրելի է, իմացեք, կրակի հետ ենք խաղում: Առաջիկա 2-3 շաբաթը կլինի շատ ծանր: Քանի որ, երբ 300-ը կանցնենք, սպասվում է վարակակիրների թվի առավել կտրուկ ավելացում:

Եթե մենք այսօր թուլացնենք սոցիալական հեռավորությունը և չպաշտպանենք արտակարգ դրությամբ սահմանված կանոնակարգերը, ապա իմացեք, որ ապրիլի վերջին, մայիսի սկզբին երկրում կունենանք մի քանի հազարավոր դեպքեր»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: